ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ալիևի կուսակցության ներկայացուցիչն Իրանը համարում է «ահաբեկչական» երկիր

Ալիևի կուսակցության ներկայացուցիչն Իրանը համարում է «ահաբեկչական» երկիր
29.04.2025 | 13:44

Շատ հետաքրքիր է, որ Իրանի նախագահին ջերմ ընդունելության արժանացրած Ալիևի «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու այցի նախօրեին մի շատ ուշագրավ հայտարարություն էր արել․

«Իհարկե, խորապես մտահոգիչ է, որ Իրանի նման ագրեսիվ երկիրը ձեռք բերի նման ավերիչ զենք (խոսքը միջուկային զենքի մասին է. Տ. Հ.)։ Իրանի հարևան գրեթե բոլոր երկրները զբաղվում են գաղափարական ահաբեկչությամբ, և Իրանն ինքնին ապակայունացնող ուժ է Մերձավոր Արևելքում։ Այն երկարացնում է հակամարտությունը տարածաշրջանում և, ըստ որոշ տեղեկությունների, այսօր նույնիսկ մարզում է հայ ահաբեկիչների։ Իրանը նաև ներգրավված է դիվանագիտական ահաբեկչության մեջ։

Այս համատեքստում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է զգալի լրացուցիչ սպառնալիքներ ներկայացնել տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար»։

Այսինքն՝ Ալիևի կուսակցության ներկայացուցիչը Իրանին համարում է «ահաբեկչական» երկիր և «ապակայունացնող» դեր վերագրում։ Հիշեցնեմ, որ մայիսի սկզբին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցը Բաքու։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ